Նախկին երեք նախագահներին թողած Նիկոլ Փաշինյանը ավանդույթի համաձայն բանակցային նրբությունները ճշտում է Ալիևից, ինչպես ինքն է խոստովանել, այս պայմաններում տրամաբանական են այն աղավաղումները, որ անում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում է սնուցել այն թեզը, թե խեղճ հարիֆն ինչ աներ, պարզապես գրպամնը գցեցին, որ վատ ժառանգություն է ստացել, սա տրամաբանական կլիներ, եթե պատերազմը սկսվեր իր պաշտոնը ստանձնելուց երկու ամիս անց, բայց դա տեղի է ունեցել երկու տարի անց: Այդ ընթացքում Փաշինյանն ասում էր՝ ինչ ուզում բանակցում եմ,, իմ զրոյական կետից եմ սկսում բանակցությունները: Հիմա հետին թվով փորձում է իրեն արդարացնել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը