Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ ստիպելով ադրբեջանական կողմին անել նույնը: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվի IX գլոբալ ֆորումի բացմանը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:
Նրա խոսքով ՝ պատմության տեսանկյունից Ադրբեջանն ավելի շատ իրավունք ունի դա անել։ Քանի որ անցած հարյուրամյակի պատմությունը ցույց է տալիս, որ «1920 թվականի նոյեմբերին խորհրդային իշխանությունը վերցրեց Ադրբեջանի պատմական մասը ՝ Զանգեզուրը, և միացրեց այն Հայաստանին» ։
«Այդ պատճառով, եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ պահանջի, ինչու մենք չպետք է արևմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ պահանջենք: Այդ տարածքն ամբողջությամբ բնակեցված էր ադրբեջանցիներով», - ընդգծել է նա:
Ընդ որում, Ալիևը նշել է, որ նման ճանապարհը տանում է փակուղի և Հայաստանի կառավարությանը կոչ է արել՝ հրաժարվել Ադրբեջանի հանդեպ ցանկացած տարածքային պահանջից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը