15 06 2022

Նիկոլի պաշտոնանկության հիմքերի ամբողջացում և ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում. հատված՝ Իշխան Սաղաթելյանի ելույթից

Նիկոլի պաշտոնանկության հիմքերի ամբողջացում և ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում. հատված՝ Իշխան Սաղաթելյանի ելույթից

Ներկայացնում ենք հատված Իշխան Սաղաթելյանի՝ Ֆրանսիայի հրապարակում հունիսի 14-ին տեղի ունեցած հանրահավաքի ելույթից.

«Սիրելի՛ հայրենակիցներ, շարժան ներուժը մեծացնելու, աշխարհագրությունը ընդլայնելու, գործիքակազմը հարստացնելու, նոր մոտեցումներ որդեգրելու, հարթակը ընդլայնելու, հստակ գործողությունների ծրագրով պայքարը շարունակելու նոր հանգրվանի առջեւ ենք։

Նախ անհրաժեշտ է որոշակի վերափոխման ենթարկել «Դիմադրություն» շարժման կառուցվածքը և մարտավարությունը՝ միաժամանակ կապիտալիզացնելով արձանագրած ձեռքբերումները։

Ըստ այդմ`

1. Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը՝ քաղաքական, կազմակերպական, քարոզչական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար։

2. Շարժմանը պետք է ցանցային բնույթ հաղորդել՝ կյանքի կոչելով տարածքային եւ ճյուղային կառուցվածքային միավորներ։

Սա իրենից ենթադրոմ է որ շարժումը ունենալու է ենթակառուցվածքներ, այսինքն` կոմիտեներ, ոլորտային հանձնախմբեր, սրանով մենք լուծելու ենք քաղաքական, կազմակերպական, քարոզչական ուղղություններով կադրային ներուժը մեծացնելու, նորանոր խմբերի ու կարող անհատների ընդգրկելով՝ շարժումը ավելի ընդլայնելու և նոր ուժ տալու հարցը:

Միաժամանակ, մեր հիմնական օրակարգում պահելով Նիկոլի հրաժարականի հարցը, հարկ է նկատի ունենալ, որ օգոստոսի 2-ին լրանում է նրա պաշտոնավարման մեկ տարին, և նրան աթոռից հեռացնելու մեր գործիքակազմին ավելանում է ևս մեկը։ Հետեւաբար, երկու ուղղություններով նախապատրաստական աշխատանքներ սկսելու հարց ունենք՝

պաշտոնանկության հիմքերի ամբողջացում (իրավական-քաղաքական), դրա հանրային համաժողովրդական պահանջի դրսևորում,
ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում՝ ի բավարարումն օրենքով սահմանված` անվստահություն հայտնելու նախապայմանի։
Այս մասին, սակայն, ավելի մանրամասն ու հանգամանալից խոսելու առիթ դեռ կունենանք:

Հատուկ ուզում եմ նշել այս գործընթացը կմեկնարկի հաջողության հասնելու համար ՝ բավարար և անհրաժեշտ աշխատանք անելուց հետո»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ