15 06 2022

Սեղծեք պայքարի ձեր օջախները․ Մենք ձեզ միայն աջակցելու ենք․ Իշխան Սաղաթելյանի ելույթից հատված

Սեղծեք պայքարի ձեր օջախները․ Մենք ձեզ միայն աջակցելու ենք․ Իշխան Սաղաթելյանի ելույթից հատված

Ներկայացնում ենք հատված Իշխան Սաղաթելյանի՝ Ֆրանսիայի հրապարակում հունիսի 14-ին տեղի ունեցած հանրահավաքի ելույթից հատված.

«Այս հրապարակից բոլորին կոչ եմ անում, բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր օրակարգը, բայց մեզ հետ չեն՝ միացե՛ք մեր պայքարին։ Կամ ստեղծեք պայքարի ձեր օջախները։ Մենք ձեզ միայն աջակցելու ենք։ Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած նախաձեռնության, ցանկացած խմբի կամ ուժի, որը կիսում է ժողովրդի օրակարգը՝ հայ մնալու օրակարգը, Արցախը հայկական պահելու օրակարգը, Հայաստանն ինքնիշխան պահելու օրակարգը։ Այո, մենք պատրաստ ենք աջակցել բոլոր նրանց, ովքեր կարող են պայքարել առանց Նիկոլ Հայաստան ունենալու համար, բայց ինչ-որ պատճառով այս հարթակում չեն»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ