15 06 2022

Մենք պետք է շարունակենք միջազգային կառույցների հետ աշխատել, պնդել մեր իրավունքները. Լիլիթ Գալստյան



Մենք այստեղ էինք հանդիպելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, որը երկօրյա այցով Հայստան է եկել: Սա հրաշալի առիթ էր խոսելու Հայաստանի ներքաղաքական իրավիճակից, նաև Արցախի հարցի կարգավորման մեր պատկերացումների մասին: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Մեր անդրադարձը վերաբերում էր Հայաստանի ներքաղաքական կացությանը, խաղաղ ակցիաներին և այն բռնությանը, որին ականատես ենք եղել այս երկու ամիսների ընթացքում, ինչպես նաև ժողովրդավարության նահանջներից խոսեցինք:

Ես նայում էի գլխավոր քարտուղարի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի դեմքին, երբ փաստեր էինք բերում, որ հնարավոր է փողոցում ծեծի ենթարկվի ԱԺ պատգամավորը: Դուք պետք է տեսնեիք նրանց դեմքերը, երբ իրենց ականջները լցված էին ժողովրդավարության մասին հեքիաթներով»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ