«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը միջազգային կառույցների հետ աշխատող խումբ է ստեղծել՝ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ղեկավարությամբ։ Միջազգային կառույցներին են ներկայացրել մարդու իրավունքների խախտումների, ոտնահարումների դեպքերը՝ կոչ անելով գնահատականներ հնչեցնել։ Խմբում են պատգամավորներ Աննա Մկրտչյանը, Էլինար Վարդանյանը, Արթուր Ղազինյանն ու Արթուր Խաչատրյանը։ Սակայն նրանք ի սկզբանե դեմ են եղել գործընթացին, քանի այդ կառույցներին համարում են Փաշինյանի հովանավորը։ Գրագրությունն իրականացնում է հիմնականում Թովմասյանը։
Նամակներ են ուղարկվել ոչ միայն արեւմտյան կառույցներին, այլեւ՝ ռուսներին։ Արեւմտյան կառույցներն իրենց պահում են այնպես, ինչպես 44-օրյայի ժամանակ՝ հավասարության նշան դնելով իշխանության եւ ցուցարարների միջեւ։ Իսկ ռուսները տեղեկացրել են, թե հետեւում են իրադարձություններին։ Արթուր Ղազինյանն ասաց․ «Տեղեկացնում ենք իշխանությունների թույլ տված ապօրինությունների, խաղաղ ակցիաների դեմ ոստիկանության բիրտ ուժի կիրառման, մարդու իրավունքներին առնչվող բազմաթիվ խախտումների մասին․․․ Իհարկե, աշխարհաքաղաքական շահերը կարեւոր են, բայց դժվար կլինի այդ կառույցներին բացահայտ արհամարհել իրենց իսկ հռչակած արժեքներն ու սկզբունքները»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը