23 02 2021

«Կարճ ասած»․ «Գյոռբագյոռ» օպերացիան, որը վերջապես իրականացվեց, Երևանում



 

Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ գետինը մտնեմ, թե մտածեմ իմ ու իմ ընտանիքի անվտանգության մասին։ Իմ անվտանգության երաշխավորը ժողովուրդն է։ Էս լուսանկարը խոսուն վկայությունն է այն բանի, որ պետք է Նիկոլը գետինը մտած լիներ․ էս մարդը ուղիղ 4 ամիս մտածում է միայն սեփական անվտանգության մասին։ Հայաստանում չի եղել էդպիսի ղեկավար, որը ուղիղ 250 մետր գնալու համար 3500 ոստիկանի շրջափակել տա շենքը։ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքից շրջակա միջավայրի նախարարություն գնալու համար հանել էր ԱԱԾ աշխատողների, կարմիր բերետների, սև բերետների, ոստիկանների, դիպուկահարների և շների։ 250 մետր գնալու համար։ Հետո սկսվեց Արծրունի ասած «գյոռբագյոռ» օպերացիան, որը, սակայն, իրականացվեց ոչ թե Ադրբեջանի հետ սահմանին, այլ Երևանում, կենտրոնում, նախարարությունների շենքի մոտ, հայրենի ոստիկանների կողմից։

Նիկոլը ապրում է դժոխքում, սրանից վատ նրա կյանքը պատկերացնել հնարավոր չէ։ Պատկերացնում ե՞ք, վարչապետը գնում է, կողքից հարյուրավոր մարդիկ մայր են հայհոյում, գոռում են դավաճան, մողես, հողատու․ նա հայհոյանքների տարափի տակ արագ քայլերով գնում է մեկից, մյուս շենք։ Արժանապատվության ի՞նչ աստիճանի կորուստ պետք է ունենաս, որ կարողանաս էս ամեն ինչի միջով անցնես ու մնաս աթոռիդ։ Քո մնալը, քո ապրելը քեզ համար քանի՞ կոպեկ արժե։ Մարդիկ ճիշտ էին նկատել՝ մի տարի առաջ էս օրը հեծանվով էիր ման գալիս, հիմա 3,5 հազար ոստիկանի ուղեկցությամբ փախչում ես։ Էս ա քո իշխանությունը, Նիկոլ։ Աժ փոխխոսնակն ասում է՝ Նիկոլն ամենամեծ հեղինակությունն է վայելում, նույն պահին Նիկոլին փողոցում հայհոյում են ու ինքը փախչում է։ Դեռ չի եղել մարդ, որին հայհոյելը համարվի բարձր հեղինակության նշան․ չնայած կան նման մարդիկ, որոնք եթերում հանգիստ խոսում են էն մասին, թե ինչպես են իրեն անվանել անառակի զավակ։

Էսպես ա Նիկոլը իշխանություն պահում ու սրա՛ համար չի գնում․ եթե Նիկոլը չլինի վարչապետ, 3500 ոստիկան ու շներ նրան կուղեկցե՞ն մինչև զուգարան ու անկողին։ Ու ի՞նչ են անում իշխանությունը պահելու համար․ ծեծում են, բերման են ենթարկում ում կարող են, անկախ նրանից՝ ով է և ինչ է անում, խաղաղ ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում, գցում են գետնին, հարվածում են։ Իշխան Սաղաթելյանը մի ամբողջ կուսակցության՝ Դաշնակցության ղեկավարն է Հայաստանում, ծեծում են, տակից ստորաբար խբում են, մինչև արյուն հանեն։ Ագենտների կազմակերպած ակցիայի ժամանակ Նիկոլն իր ձեռքը միտումնաբար քերծել էր, մինչև հիմա էդ տասը տակ փատատած բինտն է ֆեյսբուքի գլխավոր ֆոտոն։

Ես ամաչում եմ իմ երկրի ոստիկանության համար, որ դարձել է պոլի շոր, այն էլ՝ սրա պեսի ձեռքում։ Ոստիկանությանը էսքան նվաստացած չեմ տեսել ու չեմ պատկերացրել։ Առաջ ասում էի, որ հրաման կատարողներն ի՞նչ անեն, մարդիկ փող են ստանում, որ ընտանիք պահեն։ Բայց իրենց արդեն չեմ արդարացնում։ Փող ստանալու համար քաղաքացուն գետնին շպրտելը եթե արդարացնեմ, ուրեմն պետք է արդարացնեմ նաև, ասենք, փող ստանալով հայրենիքը ծախելը, ասենք՝ 5 մլրդ դոլարով։ Էլի եմ ասում, դուք, ոստիկաններ, սրա՛ ձեռքին եք պոլի շոր դարձել, դուք այդպիսին չեք եղել։ Ինչու՞։ Արժէ՞ այս ամենը որևէ աշխատավարձ։

3,5 հազար ոստիկան, ընդամենը մեկ մարդու թիկունք էր պահում, որը ոչ մի կոպեկի օգուտ մեր երիկրին չի տվել, այլ միայն զոհ, արյուն, մահեր, աղետներ։ Մեր քա՞նի տղերք զոհվեցին, որովհետև թիկունքը պահող չկար։ Որովհետև Նիկոլը նրանց նկատմամբ մահվան դատավճիռ էր կայացրել ու անձամբ իր կոչերով, ուղարկում էր ու ուղարկում, չեր էլ հաշվում։

Լավ, ինչքա՞ն կարող եք էսպես իշխանություն պահել։ Կա՞ որևէ իշխանություն, որ կարող է այս պայմաններում դիմանալ։ Նիկոլը խոսում է ժողովրդի աջակցության մասին, բայց զուգարան գնում է ու անկողին մտնում է ոստիկաններով շրջապատվա՞ծ։ Նիկոլ սե՞նց կյանք էիր երազում։

Քոչարյանն Անդոնը սպառնում է, ասում է՝ իմացե՛ք, հա՜, պետությունը կրակելու մոնոպոլ իրավունք ունի։ Ստեղ են ասում, էս ի՞նչ արել եք տակներդ, արա։ Էլի կրակելուց եք խոսում, էլի եք ուզում անել այն, ինչն արեցիք 13 տարի առաջ, բայց սարքեցիք ուրիշի գլխին։ Չեք, հասկանո՞ւմ, որ մի ժողովուրդ, ում էրեխեքից 5000 հոգի ընդամենը 4 ամիս առաջ մատաղ եք արել, չի վախենում ձեր դավադիր կրակոցներից։ Արդեն բոլորը թքած ունեն, թե՛ ձեր բիրտ ուժի, թե՛ կալանքների, թե՛ կրակոցների նկատմամբ։ Դուք ազգի սերուցքն եք վերացրել ձեր տգիտությամբ, դավադրությամբ, միգուցե դավաճանությամբ, հիմա էլ ո՞ւմ ինչո՞վ եք վախեցնում, այ վախկոտների խմբակ։ Որ օրը ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը ձեր հիստերիկ հրամանը հրաժարվի կատարել, վախից չիշիկ կանեք տակներդ, կմտնեք սեղանի տակ։

Դուք հանգիստ մտաք ռադիոտուն, բոլոր շենքերը գրավեցիք, իսկ հիմա ասում եք՝ կանգնի կկրակե՞մ։ ՊՊԾ գունդ մտածներին քաղաքական կռիշ էիք կանգնում, Նիկոլը հետները քաղաքական ապագա էր քննարկում։ Բայց այնպես չէ, թե չեք կրակում, պատերազմի 5 հազար զոհի արյուն արդեն ձեր խցճին է, կորոնավիրուսի 4 հազար մահ արդեն ձեր խղճին է, էլի եք ուզում ավելացնե՞լ։ Չե՞ք կշտանո՞ւմ արյունից։ Գուցե իրոք չեք կշտանում։ Ինչքա՞ն կարելի է հույսը դնել կորոնավիրուսի ու Ալիևի վրա, պետք է ուղիղ կրակել ու վերջ․ ո՛չ կորոնավիրուսից են հակառակորդներ մեռնում, ոչ էլ պատերքազմից․ մի Գուրգեն Եղիազարյան մահացավ ընդամենը ու մի Արտակ Մովսիսյան։ Բայց քա՞նիսը կան․․․ Ուրեմն պետք է կրակել, կրակել անխնա։

Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահը սպառնում է կրակել։ Չէ, ճիշտ չհասկացաք, չի սպառնում կրակել թուրքերի, ադրբեջանցիների ուղղությամբ, սպառնում է կրակել հայերի, Հայաստանի քաղաքացիների ուղղությամբ ու էս ամենին լուռ հետևում է միջազգային հանրություն կոչվածը։ Ընդդիմության լիդերներից մեկին ծեծում են, քիթ-բերանից արյուն է գալիս, ընդդիմության վարչապետի թեկնածուի նկատմամբ քրգործ են հարուցել, ֆեյքերի անվան տակ ընդդիմադիրներ են բռնում, ռազմական դրությունը պահպանվում է անհասկանալի կերպով, արտակարգ դրությունը պահպանվում է անհասկանալի պատճառաբանությամբ, ոստիկանությւոնը բերման է ենթարկում ում ուզում է և ինչպես ուզում է, բիրտ ուժ է կիրառում, ո՞ւր է ԱՄՆ դեսպանը, ուր է ԵՄ դեսպանը, ԵԽԽՎ դեսպանն ու միջազգային կառույցները, ինչո՞վ են զբաղված ուշք ու մտքերը Նավալնու թեմաներո՞վ են։ Առաջ ամեն մի առիթով հայտարարություն էիք տարածում, հիմա ո՞ւր եք։ Ուզում եմ իմանալ, կարող ա՞ ԱՄՆ դեսպանը փախել է մեր երկրից տեղյակ չենք, կարող ա՞ էլ ԵՄ դեսպան չունենք, կարող ա՞ Եվրախորհրդի գրասենյակը փակել են։ Եթե չեն փակել, հասկանանք, որ դուք այլևս այդ տեսակ թեմաներին ուշադիր չեք լինելու, հայտարարություններ չեք տարածելու, մենք էլ միամտաբար մտածենք թե դուք տենց միսիա եք իրականացնում մեր երկրում։ Ասեք, հասկանանք, պայմանավորվենք։ Բայց նենց չլինի է, հաջորդ իշխանության ժամանակ, որ, օրինակ Արարատ Միրզոյանին կամ Ալենին պադյեզդում ծեծեն, դուք տեղներիցդ դուրս գաք, ու մարդու իրավունքների դասեր տաք։ Ինչո՞ւ եմ, սա հիմա ասում, որովհետև, ես գոնե վստահ եմ, որ էս ամենը ձեր պլանավորածով է իրականանում, ձեր ծրագրածով է կամ ձեր մասնակցությամ և համաձայնությամբ է, դրա համար ձայն չեք հանում։ Սահակաշվիլիի կուսակցության ղեկավարին Վրաստանում բռնել են, ԱՄՆ դեսպանատունը, կներեք, քամակը ճղում է։ Բա էստեղ կուսակցության ղեկավարին ծեծում-արյունլվիկ են անում, լեզուներդ ո՞ւր են։

Կարճ ասած՝ Հայաստանը իշխանություն չունի, Նիկոլն է, որն իշխանությունից դուրս է։ Նիկոլը տեսնում է, որ չունի լեգիտիմություն, բայց պահում է աթոռը․ նա իր քայլերով ստիպում է հանրությանը ամեն քայլ գործադրել դուրս շպրտելու համար։

Հայաստանի բնակչությանը այլ ելք չեն թողել, քան բողոքի ցույցերը, քան փողոցով այս իշխանությանը փոխելը։ Նիկոլի իշխանությունն իրեն ինչպես պահում է, հենց այդպես էլ պետք է վարվեն իր հետ։ Սա մեր անվտանգության հարցն է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ