14 06 2022

Պատերազմում մեր պարտությունն ու ՌԴ դիրքորոշումը պայմանավորված էր՝ 2018 թ-ին ՔՊ-ի կատարած սև գործերով․ Սահակյան



«Ադրբեջանն ու  Թուրքիայի խիստ բացասաբար ե  վերաբերվում  Հայաստանում հնարավոր քաղաքական փոփոխություններին․ Սահակյան , և այդ փոփոխությունները կանխելու նպատակով հրահրել հարձակում»,-այս մասին ասաց քաղաքական գործիչ Արա Սահակյնաը՝ «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Հայ-ռուսական հարաբերություններն այժմ նոր բովանդակություն պետք է ձեռքբերվեն։  Մենք պետք է ելնենք նրանից, որ մեր մրցակից Ադրբեջանն  ունի մեկ դաշնակից՝ Թուրքիա  և  ուզում եմ մեր հասարակությանն  ասել, որ հարգելի բարեկամներ, հայրենակիցներ  դուք ձեր քույրերին ու եղբայրներին շատ ավելի ուշ եք տեսնում,  քան՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները և իրենց զրույցում կան բառեր՝ «Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է», «Ադրբեջանի ցավը մեր ցավն է»,  հետևաբար մենք Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերություններում իրավունք չունենք լինել  կեղծ , տմարդ, պետք է կտրուկ բարձրացնել փոխհարաբերությունների որակը ՝ բոլոր մակարդակներով և հասնել նրան, որպեսզի Ռուսաստանն ասի «Հայաստանի ցավն ու ուրախությունը իմն են» ։ Գեղջկական խաբեություն չի կարելի անել, պետք է դադարել Ռուսաստանին բացատրել  իր շահերը։  Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Հայաստանի իրադարձություններին, բայց ոչ մի ընդդիմության չի հրահրում ․ ցանկացած ուժ, որը գալիս է իշխանության նրանք աշխատում են այդ ուժի հետ՝ ըստ դիմացինի վերաբերմունքի»,-ասաց Արա Սահակյնաը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ