ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլիզմի պարտությունը սկսված է, իսկ Հայի հաղթանակն՝ անխուսափելի։
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը և նրա ռեժիմը իշխանության են, հայանպաստ որևէ լուրջ քայլ չի լինելու։
Նիկոլը «նվեր» է թուրքերի ու ադրբեջանցիների համար:
Դա չի նշանակում, որ եթե Նիկոլը գնա, դրախտը սկսվելու է, բայց նրա գնալով մենք կարող ենք կասեցնել Հայաստանի պետականության գահավիժման գործընթացը։
Ես պայքարելու եմ։
Պայքարելու եմ եւ որպես ՀՀ քաղաքացի, և Հանրապետական, քանի որ Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սպարապետի, Անդրանիկ Մարգարյանի կյանքի նպատակն է եղել Ազգային Հայաստանի ու Ազատ Արցախի կերտումը։
Շարժումն ապացուցեց՝ Նիկոլը չի ներկայացնում հայության նպատակներն ու պահանջը։
Նա գոյություն չունի որպես իշխանություն։
Նիկիլիզմի պարտությունը սկսվել է, իսկ Հայի հաղթանակն՝ անխուսափելի է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը