10 06 2022

Բերձորի հանձնումը վտանգավոր է բոլոր առումներով. Սեյրան Օհանյան



«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հգետ ճեպազրույցում անդրադարձավ վերջին օրերին շրջանառվող լուրերին, որ հուլիսին իշխանությունը պատրաստվում է հանձնել Բերձորը:

«Բերձորի հանձնումը վտանգավոր է բոլոր առումներով՝ և կապի և ենթակառույցների հետագա տիրապետման և իհարկե նաև անվտանգության առումով»,-ասաց նա:

Նա անդրադարձավ նաև այն շահարկումներին, որ իշխանությունն ասում է, թե անընդհատ օգնում է Արցախին:

«Այդ սոցիալական աջակցությունները, որ անընդհատ թմբկահաորում են, երբեք Արցախն այս վիճակում չի եղել, Դուք եք հասցրել այս վիճակին, դուք էլ պարտավոր եք օգնություն տրամադրել»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ