09 06 2022

Եկել ենք Լավրովին փոխանցելու, որ Նիկոլը չունի մանդատ մեր ժողովրդի անունից բանակցելու․ Իշխան Սաղաթելյան



Եկել ենք ԱԳՆ շենքի մոտ, որպեսզի ՌԴ արտգործնախարարին փոխանցենք, որ այն մարդու հետ, որի հետ բանակցում են ինքը չունի մանդատ մեր ժողովրդի անունից բանակցելու, ու իր հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է, որովհետև ինքը չի արտահայտում հայ ժողովրդի շահերը։ «Դիմադրության» շարժման ԱԳՆ-ի մոտ ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր մեր նպատակը շենք շրջափակելը չէ, մեր նպատակը ուղերձները հասցնելն է, ասել, որՀՀ-ում ինչքան էլ փորձեն ներկայացնել ճգնաժամ չկա, ճգնաժամակ կա։ Մենք որևէ մեկից կաշկանդվածություն չունենք, խնդիր ունենք մեր երկրի շահերը պաշտպանելու, պաշտպանում ենք»,-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ