7or.am-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանը վախեցած է։ Ու ճիշտ է անում, որ վախենում է։ Ճիշտ է անում, որ մեկ–երկու մետր տեղաշարժն ապահովում է անվտանգության տասնյակ աշխատակիցներով։
Ինքը գիտի, որ հազարավոր մարդկանց կյանքի գին է արժեցել իր հիմարությունը/դավաճանությունը։ Գիտի ու վախենում է։ Վախենում է ու թիկանապահներով շրջապատվում։ Բայց դա իրեն չի օգնի։ Միևնույն է իր քաղաքական վախճանը լինելու է։ Ոչ մի թիկնապահ իրեն չի կարող պաշտպանել քաղաքական վախճանից։
Ինչ մնում է ֆիզիկական վախճանին, ապա Նիկոլին պետք է հանգստացնել։ Ինքը մեզ կենդանի է պետք։ Քանի որ լիքը բաներ ունի պատմելու։ Երևի էդ պատմելու հեռանկարից էլ է վախենում։
Նիկոլն իր վախը թաքցնելու համար փոքրիկ «տրյուկների» է դիմում։ Օրինակ՝ պահը բռնացնում է ու տասնյակ թիկնապահներով գնում է գինու փառատոնին մասնակցում, մեկ–երկու մետր տեղաշարժվում, օտարերկյա հյուրերի հետ նկարվում ու ծլկում։ Նրա այցը հետո ներկայացնում են, թե բա՝ 2018–ի ոգին էր թևածում։ Իրականությունն այն է, որ 2018–ի փողոցների տիրակալը զրկվել է իր «տնից»՝ փողոցից։
Ամբոխավար Նիկոլի համար փողոցից զրկվելը նույնն է, ինչ ձկան համար ջրից զրկվելը։ Դրա համար էլ հիմա նա փորձում է գոնե փողոցի իմիտացիաներ ստանալ, ֆոտոներ ստանալ, որպեսզի ինքն իրեն, թիմակիցներին ու քչացող կողմնակիցներին ցույց տա, որ «տանն» է ու վերահսկում է իրավիճակը։
Իսկ իրավիճակն իրականում հակաբնական է ու աննորմալ։ Նիկոլն իր տեսակով փողոցային է, իսկ Ֆրանսիայի հապարակում հաստատված ընդդիմությունը՝ կաբինետային։
Նիկոլի համար բնական վիճակ է հանրահավաքը, փողոց փակելը, իսկ ընդդիմության համար՝ պետական կառավարման համակարգում որոշումներ կայացնելը, կաբինետում աշխատելը։ Հիմա տեղերը փոխված են։ Ընդդիմությունը «տնազրկել» է Նիկոլին, բայց դեռ չի մտել պետական կառավարման համակարգ։ Նիկոլը կաբինետում նստած է, բայց կալանավորի կարգավիճակով․ սիրտը փողոց է ուզում, բայց չի կարող մարդ հավաքել․ մի քանի դիշովկի ստիպված ուղարկում է փողոցում սադրանքների գնալու, որպեսզի գոնե այդպես մասնակցի փողոցում ընթացող քաղաքական կյանքին։
Փողոցը գրավված է ընդդիմության կողմից, իսկ Նիկոլը կաբինետում թաքնվել է և պաշտպանվում է ոստիկաններով։ Նա Սարյան փողոց այցելեց՝ ցույց տալու համար, որ «տանն» է և իրեն ինքնավստահ է զգում, սակայն թիկնազորի քանակն ու սարքովի տեսարանները մատնեցին նրա լայն բացված աչքերի պատճառը։
Նիկոլի վախը կրկնակի է դառնում, երբ հասկանում է, որ իշխանական կաբինետից վռնդվելուց հետո նա ոչ թե ղժղժան ընդդիմության կարգավիճակով կրկին վերադառնալու է «տուն», այլ հայտնվելու է լրիվ այլ տեղ։ Նիկոլի վախը, հետևաբար, պետք է բռնել ու մտածել անցնցում իշխանափոխության մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը