Երեկվա բողոքի գործողությունները ունեցել են բացառապես խաղաղ բնույթ, մենք հայտարարել ենք, որ ճանապարհը բացենք, առաջ գնանք, մենք որևէ նպատակ չունեինք որևէ շենք գրավել: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Տեսանյութերում կան հստակ պատկերներ, որ ոստիկանական առաջին շարքերում կան ՊՊԾ զինված սպաներ, որը նրանց իրավասությունների մեջ չէ, հստակ երևում է, որ ՊՊԾ-ի Սաքոն շարունակում է մասնակցություն ունենալ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողություններին»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը