Այստեղ հրապարակում հավաքվել են հայրենասեր մարդիկ, ովքեր հավատարիմ են ավանդույթներին, մեր եկեղեցուն, մեր պատմությանը, բայց նրանք, ովքեր այստեղ չեն, նրանք էլ են մերը, պարզապես մի քիչ սխալվել են: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը:
«Ես այսօր հավաքվածների մեջ զգացի վատատեսություն, դա վատ է, մենք մեծ գործ ենք անում, հետևաբար չպետք է շտապենք, պետք է քարը դնենք քարի վրա և հաղթանակը մեր կլինի:
1998 Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կանչում է զինվորական կորպուսի անդամների և հարցնում՝ դուք ուզում եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, եթե կողմ եք, ձեռք բարձրացրեք, բոլոր 6 անդամներից ոչ մեկը ձեռք չբարձրացրեց, հետո նա հարցրեց՝ դուք ուզում եք, որ Արցախը լինի անկախ, բոլորս ձեռք բարձրացրին: Նա ասաց հիմա ես գիտեմ, թե ինչ անեմ: Դրանից երկու ժամ հետո երկրի նախագահը հրաժարական տվեց: Այն ժամանակ ասում էին, որ իշխանության էին գալիս ուժեր, որոնք պատերազմ են բերելու, ուժեր, որոնք արյուն են բերելու: Բայց ինչ եղավ դրանից հետո, եղան հաղթանակներ, մենք 20 տարի ապրում էինք որպես հաղթողներ, պատերազմ չկար, մենք հպարտանում էինք մեր եկրով և բանակով: նրանք նորից ասում են, որ մենք պատերազմ ենք ուզում, մենք ուզում ենք, որ մեզ հարգեն Հիմա ես չեմ հասկանում այս մարդկանց, այս նախարարներին հարցնում են՝ դուք ուզում եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կիազմում, գոնե ասեք, այ սրիկաներ, դուք ինչ է հայ չեք, ով եք դուք»,-ասաց նա:
Նա անդրադարձավ նաև զոհերի հարազատներին, ասելով, որ պետք չէ մեղադրել նարնաց, ովքեր հրապարակում չեն, ամն մեկն իր ցավը մի ձև է տանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը