ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին Անկարայում կհանդիպի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Կողմերը կքննարկեն առեւտրատնտեսական համագործակցությունը Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ ոչ լեգիտիմ պատժամիջոցների կիրառման պայմաններում:
Նախարարները մտքեր կփոխանակեն նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։ Մասնավորապես, կքննարկեն Ուկրաինայում և Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք՝ Անկարայից հետո Լավրովը հունիսի 10-ին կմեկնի Երեւան ՝ մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը