Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր կյանքում գոյացել է ջրբաժան։ Այդ ջրբաժանը վերաբերում է հայկական պետականության կենսական շահերին։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Ջրբաժանի մի կողմում արժանապատվություն և կարողություններ ունեցող մարդիկ են, ովքեր պատրաստ են հանուն պետականության զոհաբերել անձնական շահերը և լծվել նոր որակի պետության կերտման ծանր, բայց արժանապատիվ գործին։
Ջրբաժանի մյուս կողմում անվերջ մեզ խաբած, սեփական ժողովրդի օրակարգին ու պետական շահերին դավաճանած, պատերազմում պարտված իշխանական խունտան է, որը պատրաստ է զիջել ամեն ինչ, միայն թե պահի սեփական իշխանությունը։
Այս պատկերը տեսանելի է այս հրապարակում հավաքված յուրաքանչյուրի համար։ Սակայն սուտը, կեղծիքը, մանիպուլիացիան փակել են մեր հասարակության շատ ներկայացուցիչների աչքերը։ Ցավոք, դեռ մեր հայրենակիցներից շատերը ֆեյքերի, կեղծիքի ազդեցության տակ են, և իրական վտանգները դեռ չեն զգում»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը