27 05 2022

ՔՊ-ն չի մասնակցելու Արցախի հարցով ԱԺ արտահերթ նիստին

ՔՊ-ն չի մասնակցելու Արցախի հարցով ԱԺ արտահերթ նիստին

ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՔՊ-ն չի մասնակցելու Արցախի հարցով ԱԺ արտահերթ նիստին։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ են հրավիրել։ Օրակարգում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններն են, որոնց վերաբերյալ նախատեսվում էր հայտարարություն ընդունել, որի տեքստը ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը օրեր առաջ հրապարակել էր Ֆրանսիայի հրապարակում տեղի ուենցած հանրահավաքի ժամանակ։

Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ որ կա՛մ իշխանությունները հունիսի 3-ին կմասնակցեն նիստին և կհիմնավորեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, կա՛մ կգան ու կստորագրեն ընդդիմության պատրաստած հայտարարություն տակ։ «Ես վստահ հայտարարում եմ՝ իրենք չունեն այդ համարձակությունը, վախենում են Ալիևից, որի հետ ունեն պայմանավորվածություններ և չեն ստորագրելու այդ հայտարարության տակ։ Եվ այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը»,– ասել էր նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ