26 05 2022

Եթե ընդդիմության ակցիաները «քոքից մաշվում են», մարզային ոստիկաններին ինչի՞ ես բերել հասցրել Երևան․ Արտակ Զաքարյան

Եթե ընդդիմության ակցիաները «քոքից մաշվում են», մարզային ոստիկաններին ինչի՞ ես բերել հասցրել Երևան․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Նիկոլին հավատացողը կամ պետք է անբուժելի հիմար լինի կամ` խրոնիկ ապուշ:

Կապիտուլյանտը երեկ ուսապարկերի խանութի ցուցափեղկերից (նախկինում`ԱԺ), իբր հումոր էր անում ընդդիմության ակցիաների մասով:

Արա, բա եթե ընդդիմության ակցիաները «քոքից մաշվում են», մարզային ոստիկաններին ինչի՞ ես բերել հասցրել Երևան, ու կաշիդ պաշտպանելու համար` գիշեր-ցերեկ տանջում ես նրանց:

Նայի վերջում ոստիկանությանը քոքից չմաշացնես ու քո բոլոր ասածներիդ նման, թարս բան ստացվի:

Ոստիկանները թող, մի փոքր էլ դիմանան. դավադրությունների ու համազգային խայտառակությունների ժամանակը մոտենում է ավարտին»:

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ