23 05 2022

Հայաստանում եղած քաղաքական ուժերից միայն նախկիններն են պայքարում այս ազգակործան ուժի դեմ. Արսեն Ջուլֆալակյան

Հայաստանում եղած քաղաքական ուժերից միայն նախկիններն են պայքարում այս ազգակործան ուժի դեմ. Արսեն Ջուլֆալակյան

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է.

Հուսամ ժողովրդի մեծ մասը կարդացել է (իրականում կասկածում եմ) և հասկացել, թե ինչ է նշանակում բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարությունը (կյանքի է կոչվում այն, ինչը վաղուց շատերը զգուշացրել են…):

Առավել տարօրինակ է հատկապես հանրության այն հատվածի պահվածքը, որը և՛ կարդացել է, և՛ ընդունում է աղետի մասշտաբը, բայց ոչինչ չի անում, քանի որ չի սիրում նախկիններին:

Ճակատագրի հեգնանքով էլ, Հայաստանում եղած քաղաքական ուժերից միայն նախկիններն են պայքարում այս ազգակործան ուժի դեմ: Մյուսները (ի դեպ, նոր բան չկա, բոլորն էլ նախկին են) շատ հարմար տեղավորվել են, զբաղված են իշխանությունների հետ հանդիպել/նկարվելով, պաշտոններ ստանալով և տարբեր եթերներով հակապետական վերլուծություններ անելով:

հ.գ.1 Որպես օրինակ՝ «վերլուծական գոհարներից» մեկը.

«Բանակցողի փոփոխությունից

էական փոփոխություն տեղի չի ունենա: Օրինակ, 2018-ին Սերժ Սարգսյանի փոփոխությունը գործող (ազգակործան) վարչապետով էական ոչ մի փոփոխություն չբերեց, եթե հաշվի չառնենք պատերազմն ու դրա հետևանքները»:

Այս որակի նոր «պայքարողներ» ունենք

հ.գ. 2 Բրյուսելյան հայտարարությունը գրառումների մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ