20 05 2022

Առանց ընդդիմդիր պատգամավորների անկացված ժողովում ԱՄՆ դեսպանը կարևորում է ժողովրդավարությունը

Առանց ընդդիմդիր պատգամավորների անկացված ժողովում ԱՄՆ դեսպանը կարևորում է ժողովրդավարությունը

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարություններն աշխատում են տարբեր ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների կառուցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:  «Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների կառուցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը: Եվ մի բան, որ ամենակարևորն է, կարծում եմ, դա մարդկային կապիտալում ներդրումներն են: Դրանք բացարձակ մեծ անհրաժեշտություն ունեն: Եթե մարդկային կապիտալում ներդրում չես անում, չես կարող հաջողության հասնել այլ ոլորտներում»,- ասաց դեսպանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն  մտքին, որ քաղաքացիներին պետք է պատրաստել ժողովրդավարությանը մասնակից լինելուն՝ դեսպանը կարծիք հայտնեց, որ դա կարևոր գործոն է, որպեսզի ժողովրդավարությունը զարգացում ապրի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ