ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը դատապարտել է անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնողների նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվող ապօրինի գործողությունները, ինչպես նաև կոչ է ուղղել ոստիկանապետ Վահե Ղազարյանին։
«Հայհոյող, թքող, վիրավորող, ապօրինություն թույլ տվող ոստիկանները ստիպում են, որ մարդիկ իրենց հետ համարժեք վարվեն։
Օրինակ՝ քաղաքացին ինչու՞ պետք է հարգի ոստիկանին կամ նրա համազգեստը, եթե նա արժանի չի ուսադիր կամ համազգեստ կրելուն։
Ես ինքս շատ հավաքների, երթերի ժամանակ անընդհատ կոչ եմ անում քաղաքացիներին, որ ոստիկանությանը չվիրավորեն, չքաշքշեն։
Հիմա էլ կարծում եմ, որ բոլոր ոստիկաններին չպետք է միևնույն հարթության մեջ դիտել, որովհետև համակարգի շարքերում օրենք հարգող ոստիկաններ կան, սակայն նրա մեջ կան դեմքեր, որոնց, իրենց վերադասի հետ համատեղ, պետք է հանել համազգեստի մեջից և ուղարկել համապասխան վայր։
Վահե Ղազարյան, շարունակիր լռել, ձև տուր, թե իբր տեղում չես, կույր ես, խուլ ես, համր ես։ Բայց ասեմ, որ դա էլ չի օգնի։
Հայրենիք հանձնողներին մատուցված ցանկացած ծառայություն հավասարազոր է Հայրենիք հանձնելուն։ Դա լավ հիշիր»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը