16 05 2022

Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Տաջիկստանի նախագահի հետ

Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Տաջիկստանի նախագահի հետ

Կրեմլում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, ով Մոսկվա է ժամանել ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու համար: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններում տիրող իրավիճակը:

Կրեմլում նաեւ հայտնել են, որ Պուտինը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ