Թերեզա Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հա, ու քանի խոսքը ասֆալտի մասին եղավ: Ուրեմն, Հայաստանում էս վերջին շաբաթներում մի 3000 կմ քշել եմ մի ծայրից մյուս ծայր, կիրակնօրյա դպրոցները այցելելու:
Ճանապարհները ամեն տեղ կատաստրոֆիկ վիճակում են, լիքը անսպասելի մետրանոց փոսերով, շատ շատ վտանգավոր:
Միակ լավ ճանապարհը, որ հանդիպել եմ դա Իջևանի ու Իջևան - Դիլիջան ճանապարհն է եղել:
Լավ սարքել են, որ նիկոլը էշով հեշտ վերադառնա իր գյուղ:
Իսկ մնացած ճանապարհները էնքան անորակ են արել, սուտի մուտի սարքել, ցուցադրաբար գցել Facebook, հպարտացել, բայց մի երկու շաբաթից հետո նորից փոսեր ու քայքայված ճամփաներ…
Եվ սրանք պետք է կոռուպցիայի դեմ պայքարեին...ու ինչքան մարդ էս անվորակ ասֆալտով խաբեցին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը