Ըմբիշ, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, այժմ՝ ընդդիմադիր Արսեն Ջուլֆալակյանը
մի քանի օր առաջ հանդիպում է ունեցել տեղեկատվական հոսքերի կառավարման, դիտարկման,անվտանգության անկախ մասնագետի հետ, ով, ըստ Ջուլֆալակյանի, նաև պետական ապարատում աշխատանքի մեծ փորձ ունի:
«Հետևյալ ցուցանիշը բերեց.
- Այսօր հանրային տեղեկատվության 65%-ը ֆեյք է: Չի եղել որևէ իշխանություն, որն այսքան օգտագործել է ֆեյքային ռեսուրսը։
Անպայման հաշվի առեք, թե ինչ եք կարդում և որտեղ: Սունկ կայքերն ուղղակի անհաշվելի են՝ իրենց աղբ նյութերով:
Ընդդիմությունը ևս պետք է սա հաշվի առնի և դրանց դիմակայելու համապատասխան գործիքներ օգտագործի», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջուլֆալակյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը