Վաղն առավոտից շարունակեք անհնազանդության ակցիաները: Այսօր ամբողջ կենտրոն համայնքը ձեր տրամադրության տակ էր, այսենց պետք է մեծացնենք, ու դարձնենք ամբողջ Հայսատանը։ Կոչ եմ անում մարզային բնակչությանը, մարզերում սկսեք անհնազանդության ակցիաներ և ցույցեր։ Ընդլայնվում ենք, ու վստահեցնում եմ ձեզ հաշված օրեր են մնացել սրանց։
Առավոտյան հանդես կգանք հայտարարությամբ, երեկոյան նաև հանրահավաք կլինի։ Շատ մոտ ենք հանրահավաքին, ամեն ինչ մեր ուզածով գնում է առաջ, հանկարծ չհիասթափվեք։ Հոգով, Աստծով մինչև վերջ։ Այս մասին հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը