Ըստ ամենայնի, Հայաստանում եկել է երկիշխանության ժամանակը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է «News Media» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը։
« 1. Փաշինյանը չի վերահսկում իրավիճակը, ընդդիմությունը վերահսկում է քաղաքը։
2. Ընդդիմության այսօրվա ակցիան ավարտվեց խորհրդարանից 5000 (!) հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ վարչապետի փախուստով։ Խորհրդարանում կառավարության ժամը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ չեղարկվեց։
3. Ընդդիմությունը իրենը պնդեց եւ ստիպեց բացել Դեմիրճյան փողոցը, ոստիկանները նահանջեցին։
4. Իշխանություններն ասելիք չունեն՝ ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա տեղակալները նույնիսկ չփորձեցին ելույթ ունենալ եւ օպերատիվ կերպով լքեցին նիստերի դահլիճը։
5. Այսօր Հայաստանում երկիշխանություն է առաջացել, մինչդեռ ինստիտուցիոնալ ընդդիմությունն ակնհայտ մարտավարական եւ դիրքային առավելություն ունի։ Հանգուցալուծումը, կարծես, մոտակա օրերի հարց է»,- ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը