Մնում ենք հրապարակում․ վաղն առավոտ ժամը 8։15-ից կրկին սկսում ենք անհնազանդության բողոքի ակցիաները։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ վաղը կազմակերպված տարբեր խմբեր քաղաքի տարբեր հատվածներում կփակեն փողոցները, իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են մասնակցել ակցիաներին, բայց չգիտեն՝ որ հատվածում, թող առավոտյան 8։15 գան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ կձևավորվեն խմբեր և ամեն մեկը կշարժվեն ակցիաների ուղղություններով։
Իշխան Սաղաթելյանը տեղեկցրեց, որ վաղը փակվելու են նաև մարզային ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողնան կենտրոնանալ Երևանում։
Նա կոչ արեց շարունակել դասադուլը և գործադուլը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը