Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են դադարեցնել ինստիտուտի հարակից տարածքում իրականացվող շինարարությունը:
Աշխատակիցները նշում են, որ դատարանի վերջին որոշմամբ իրենց հարակից տարածքում շինարարությունը պետք է կասեցվեր, սակայն չի կասեցվել:
Ակցիա անող քաղաքացիներին միացել են «Մայր Հայաստան» խմբակցության անդամները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը