28 09 2024

Պետական այրերին ուղղված հրավերը բնավ կապ չունի այդ հրաժարականի պահանջի հետ. Տեր Եսայի Արթենյան



Մյուռոնօրհության ու տաճարի օծման առիթով հրավիրված են և քաղաքական, և հասարակական գործիչներին, և մշակութային գործիչներ, և կառավարության անդամներ։ Այս մասին Մայր տաճարի Մյուռոնօրհնության միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Եկեղեցին միշտ եղել է՝ պետականության ամրապնդման ամենակարևոր գրավականներից մեկը, եկեղեցին միշտ է հաշտության կողմնակիցն ու ապահովողը։ Պետական այրերին ուղղված հրավերը բնավ կապ չունի այդ հրաժարականի պահանջի հետ»,-ասաց նա՝ ի նկատի ունենալով եկեղեցու կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջելը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ