ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե թեթև այրվածքների դեպքում մինչ բժշկին դիմելն առաջին բուժօգնության ինչ կանոններ կան, որոնց մարդիկ կարող են հետևել, ասաց, որ առաջին հերթին հարկավոր է փորձել հնարավորինս հեռու մնալ բարձր ջերմաստիճանի աղբյուրից կամ այն գործոնից, որն առաջացրել է այրվածք։
«Երկրորդը ծորակի՝ ոչ սառնարանային ջերմաստիճանի ջրով մաշկի այրված հատվածը լվանալն է։ Երբեք չի կարելի օգտագործել շատ ցածր ջերմաստիճանի ջուր, քանի որ դրանով կխորացվեն սնուցման խնդիրները։ Ոչ մի դեպքում չի կարելի քսել տարբեր քսանյութեր, ձեթ, կենդանական ճարպեր, ձու, ատամի մածուկ, մածուն, թթվասեր և այլն։ Կարող են քաղաքացիներն ասել՝ մենք օգտագործել ենք, օգնել է։ Բնականաբար, շատ թեթև դեպքերում ոչինչ չանելով կարող ես ունենալ դրական արդյունք, բայց լինում են դեպքեր՝ միջին ծանրության կամ երկրորդ աստիճանի այրվածքներ, որոնք մշակվում են մածունով, և խորացված, ծանր վիճակում դիմում են մեր կենտրոն»,- հավելեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը