01 05 2022

Միասին, համախմբված, ուս-ուսի տված, խաղաղ և առանց բռնության. Լիլիթ Գալստյան

Միասին, համախմբված, ուս-ուսի տված, խաղաղ և առանց բռնության. Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«❗❗Սիրելի հայրենակից,

իշխանական քարոզչամեքենան և նրա արբանյակներն՝ օգտագործելով հոգեբանական տեռորի բոլոր հնարավոր միջոցները, երեկվանից  ստահոդ լուրեր են տարածում հնարավոր սադրանքների մասին։

Դիմադրության շարժումը երբե՜ք, երբե՜ք չի գնալու սեփական ժողովրդին արկածախնդրության տանելու ճանապարհով։

❗❗❗❗❗❗Մենք գիտակցում ենք պահի լրջությունը: Մեր ազգի, մեր պետականության և պատմության  առջև մեր հավաքական քաղաքական պատասխանատվությունը մեզ թույլ չի տալու գնալ արկածախնդրության և երկիրն ու մեր ժողովրդին տանել նոր փորձությունների։ 

Մենք ամեն բան անելու ենք՝ չենթակվելու սադրանքների, մեր պայքարը չեն կասեցնի իշխանությունների բռնաճնշումներն ու ահաբեկությունները,

Մեր պայքարը գաղափարական է և վերկուսակցական։

Հանուն Հայաստանի և Արցախի լինելիության։

Մեզ առաջնորդողը՝  գաղափարն է  և  նպատակը․․․

❗❗❗❗Միասին, համախմբված, ոս-ուսի տված, խաղաղ և առանց բռնության!!!!!!!!!!!!!!!!!!!!!!»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ