Պատմության մեջ մասշտաբային բոլոր փոփոխություններն իրագործել է փոքրամասնությունը: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Ժողովուրդը վերջում է միանում՝ փոքրամասնության հաղթանակը վայելելու ու այդ հաղթանակին տեր դառնալու համար:
Մեծ փոփոխության համար Հայաստանում առկա է բավարար մարդկային ու ինտելեկտուալ ռեսուրս. միավորվենք, կազմակերպենք ու կհաղթենք:
Այդժամ «ժողովուրդը» մեզանից բարձր կգոռա «Նիկոլ դավաճան»:
Պետք է հաղթել, «ժողովուրդը» սպասում է մեր հաղթանակին, ուրիշ տարբերակ ուղղակի չունենք:
Աստված պահապան Հայ ազգին ու Հայկական պետությանը . . .»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը