26 04 2022

Իջևանից Երևան քայլերթը շարունակվում է. մասնակիցներն արդեն Հաղարծինում են



Իջևանից Երևան քայլերթը շարունակվում, մասնակիցներն արդեն Հաղարծինում և բնակիչներին կոչ են անում միանալ իրենց սրբազան պայքարին:

Քալերթին մասնակցող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրան Կրպեյանը ուղիղ եթերում նշում է, որ անցնող մեքենաները կանգնում ողջունում են իրենց, իսկ բնակիչները ջուր ու միրգ են հյուրասիրում. «Մենք միասին ենք ուժեղ և միասին կարող ենք հաղթահարել բոլոր մարտահրավերները: Ամբողջ այս ընթացքում մի միտք կար, որ պարբերաբար քննարկում էինք, որ սա նվազագույնն է, որ կարող ենք անել հանուն հավերժական Հայաստանի: Հստակ գիտակցում ենք, որ հիմա սահմանպահ զինվորները, մեր անվտանգության երաշխավորները շատ ավելի կարևոր ու վտանգավոր առաքելություն են իրականացնում, այնպես որ մենք մարտական ենք տրամադրված»:

Հիշեցնենք, որ ընդդիմությունն ապրիլի 25-ից երթեր են սկսել ՀՀ տարբեր մարզերից դեպի Երևան։ Առաջինը սկսվել է Տավուշից` Իջևան քաղաքից։ Միաժամանակ Երևանում մեկնարկել է «Դիմադրություն» շարժումը, որոնք մինչ ընդդիմության մյուս անդամները տարբեր մարզերից կհասնեն Երևան, մայրաքաղաքի տարբեր հատվածներում պատրաստվում են իրազեկման ակցիաներ իրականացնել։

Այսօր՝ ապրիլի 26-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ