25 04 2022

Նիկոլենք պատերազմի խոզեր են, նրանք չեն կարող խաղաղության աղավնի խաղալ. Անդրանիկ Թևանյան

Նիկոլենք պատերազմի խոզեր են, նրանք չեն կարող խաղաղության աղավնի խաղալ. Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը 2018–ից սկսած  խաղաղասիրական քարոզ էր տանում։ Նրա կինը նույնիսկ առաջարկում էր փամփուշտները ձուլել և զարդեր պատրաստել։

Փաշինյանը հայ ժողովրդին հավաստիացնում էր, որ Ալիևը կառուցողական է և ուզում է հարցի լուծում։ Նա առաջ քաշեց «Ղարաբաղի հարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Ղարաբաղի ժողովրդին և Ադրբեջանի ժողովրդին» գերխաղաղասիրական բանաձևը։

Փաշինյանը տորպեդահարեց Մադրիդյան սկզբունքները և առաջարկեց իրենը՝ Մյունխենյան սկզբունքները, որոնց շրջանակներում Ալիևին կոչ էր անում մինի և մեգա հեղափոխություններ անել։

Այս ամենն ավարտվեց պատերազմով ու պարտությամբ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նույն բանն է անում՝ գերխաղաղասիրական կոչեր է հնչեցնում ու Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու պատրաստակամություն հայտնում՝ հանուն խաղաղության։ Փաշինյանն ասում է, որ Թուրքիայից դրական ազդակներ են գալիս, բայց մենք այլ բան ենք տեսնում։

Փաշինյանը խաղաղության աղավնու դերի մեջ է մտել, բայց կրկին բերելու է պատերազմ ու ավերածություններ։

Խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն ու անհրաժեշտ նվազագույն պայմանն իշխանափոխությունն է։

Նիկոլենք պատերազմի խոզեր են։ Իրենք հանուն իշխանական աթոռի պատրաստ կլինեն անգամ Թուրքիայի ու Ադրբեջանի օգնությանը դիմել, մեր թշնամիների միջոցով սահմանային լարվածություն առաջացնել, որպեսզի վախեցնեն մեր ժողովրդին, թե բա տեսեք կռիվ կլինի։ Բայց դա արդեն անցած էտապ է։ Պատերազմի խոզերը չեն կարող խաղաղության աղավնի խաղալ ու հերթական անգամ խաբել մարդկանց։

Իշխանափոխություն = Խաղաղություն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ