24 04 2022

Ատելությունն ու բռնությունն այլևս երբեք չպետք է անտարբերության մատնվեն․ Ջասթին Թրյուդո

Ատելությունն ու բռնությունն այլևս երբեք չպետք է անտարբերության մատնվեն․ Ջասթին Թրյուդո

Այսօր մենք միանում ենք Կանադայի եւ ողջ աշխարհի հայ համայնքին՝ հարգելու մարդկության պատմության ամենամութ էջերից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաեւ նրանց ժառանգներին, այդ թվում՝ կանադահայերին, որոնք իրենց ներդրումն են ունեցել եւ շարունակում են օգնել ուժեղ, բազմազան երկիր կառուցելու հարցում, որը մենք այսօր վայելում ենք: Այս մասին ասվում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հայտարարության մեջ՝ նվիրված Ցեղասպանության 107-րդ տարելիցին:

«1915-1923թթ. տեղի ունեցած վայրագությունները, եւ զոհերի սարսափազդու թիվը երբեք չպետք է մոռացվեն: 2015 թ.՝ ողբերգության մեկնարկից 100 տարի անց, խորհրդարանն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր հռչակելու առաջարկը, ամսաթիվ, որն այդ օրվանից հիշեցնում է կորուստների, վերքերի, ցավի մասին եւ երաշխավորում, որ այդ վայրագությունները երբեք չկրկնվեն:  

Ատելությունն ու բռնությունն այլեւս երբեք չպետք է անտարբերության մատնվեն: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր դերը խաղա՝ ապահովելու, որ նման դաժանություն այլեւս երբեք չկրկնվի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ