Էդմոն Մարուքյան կարծիքով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ: Այս մասին հատուկ հանձնարարություններով դեսպանն ասել է 168.am-ի տաղավարում:
«Դա հրադադարի վերաբերյալ կնքված փաստաթուղթ է, այն միջազգային պայմանագրի նշանակություն ունի, որովհետև այն ազդեցություն է ունեցել և կիրառվում է»:
Ինչ վերաբերում է հանգամանքին, որ միջազգային իրավունքի մասնագետներ կան, ովքեր վստահ են, որ դա կապիտուլյացիա է, Մարուքյանն արձագանքում է. «Եթե Ալիևի մոտ է աշխատում, համաձայն եմ»:
Մինչդեռ հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 12-ին ինքը նույն կարծիքն ուներ և գրառում էր կատարել. «Կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս չի կարող արևէ կերպ փորձել հասնել Արցախի ճանաչմանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը