21 04 2022

Որտեղ Նիկոլն է, նվազագույնը Հայաստանի համար կորսված շանսեր են լինում. Աննա Մկրտչյան



Ոչ մի ձևաչափ, ոչ մի հանդիպում չի կարող լինել հայանպաստ, եթե այնտեղ չկա Հայասանի ներկայացուցիչ և Հայաստանի շահ պաշտպանող: Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Ես այս վստահությունն ունեմ ամեն հաջորդ հայտարարությունը լսելուց հետ՝ Նիկոլի մասնակցությամբ և  ստորագրությամբ: Այնտեղ, որտեղ ինքն է, ես համարում եմ, որ Հայաստանի համար կորսված շանսեր են՝ նվազագույնը, իսկ վատագույնը՝ դառնում է ուղղակի Հայաստանի դեմ ընդունված ակտեր, որովհետև մարդ, ով կարողանում է Ալիևի մեռած թեզերը հետ բերել միջազգային հանրության սեղանին դնել, երբ 30 տարի Հայաստանի դիվանագիտությունն ուղղակի չեզոքացրել է դրանք»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ