Գործողությունների մեկնարկը տրված է, վճռականության պակաս բացարձակ չկա, մենք շարունակ, հետևողական գնալու ենք մինչև վերջ, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը։
«Մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա իշխանությունից մենք տուն չենք գնա։ Մենք այդ նպատակից չենք շեղվելու։ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խաբել է բոլորիս։ Արցախի հարցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որդեգրել է հստակ դիրքորոշում, անջատում՝ հանուն փրկության։ Հիմա այդ գաղափարը բացարձակապես մերժելի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար և նրանք պատրաստակամություն են հայտնում ադրբեջանական տիրապետության տակ թողնել Արցախը», - ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը