Հասարակական-քաղաքական գործիչ Ավեիք Չալաբյանը գրառում է արել Facebook-ի իր էջում՝ կոչ անելով ԱԳՆ-ին հրաժարվել կատարել գործող իշխանությունների հակասահմանադրական հրամանները:
Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի բարեկամներ,
Երեկվանից մեր Համախմբման կողմից նախաձեռնած հանրային արշավը դրական մեծ արձագանք ստացավ հասարակության մեջ, օրվա ընթացքում մենք անձնապես և խմբերով հանդիպել ենք մեր բազմահարյուր համաքաղաքացիների հետ, բացատրել մեր շարժման նպատակները, միջոցները և գործողությունների տրամաբանությունը, լսել բազմաթիվ կարծիքներ, առաջարկեր, ստացել աջակցության բազմաթիվ հանձնառություններ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր անտարբեր չեն, ովքեր գիտակցում են պահի լրջությունը, և ովքեր պատրաստ են գործով և անձնական մասնակցությամբ այսօր օգնել մեր երկրին և պետությանը:
Այսօր մենք շարունակելու ենք մեր հանրային արշավը, և դրա շրջանակներում իրականացնելու ենք մի շարք իրազեկման գործողություններ: Մասնավորապես, մենք նախատեսում ենք այդպիսի գործողություն իրականացնել 17:00 ՀՀ Արտգործնախարարության դիմաց, կոչ անելով այդ կարևոր պետական կառույցին՝ հրաժարվել կատարել գործող իշխանությունների հակասահմանադրական հրամանները, և շարունակել հետևողականորեն հետամուտ լինել մեր ազգային շահերին:
Խնդրում ենք ձեզնից յուրաքանչյուրին՝ միանալ մեր գործողությանը, և ձեր ներկայությամբ հավելյալ կշիռ և կարևորություն հաղորդել մեր գործողություններին: Կանխավ շնորհակալ եմ մեր բոլոր աջակիցներին, և մինչ հանդիպում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը