Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ուշադրություն!!!
Իհարկե, դժվար է պատկերացնել, որ բազմաթիվ անվտանգային խնդիրներ ունեցող երկրի ուժային համակարգի /բարեւներ, պարոն Աբազյան/ ողջ ռեսուրսը հատկապես վերջին տարում ու հատկապես վերջին ամիսներին կարող է կենտրոնացվել բացառապես ընդդիմադիրներին գաղտնալսելու, շարժին հետեւելու վրա, բայց դա ցավոք, մեր իրականությունն է։
Վերջին օրերին /հավանաբար չբավարարվելով արտաքին դիտարկմամբ/ տարօրինակ բովանդակությամբ հաղորդագրություններ եմ ստանում՝ այս կամ այն հղման վրայով անցնելու /հեռախոսահամարները միշտ անհասանելի են լինում ու տարբեր ծրագրերով տարբեր անունների գրանցումներ ունեն/։
Խնդիրը բարձրաձայնում եմ՝ իրազեկելու համար մեր ընդդիմադիր գործընկերներին։ Ուշադիր եղեք, ընկերներ!
Հ․Գ․ Ինձ այս գեղեցկուհուց է այսօր օրինակ SMS եկել, էս գործում էլ եք փնթի, ինչ ասեմ, ձեր հաշվարկով պետք է գայթակղվե՞ի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը