30 09 2020

Որո՞նք են հիմնական ապատեղեկատվության աղբյուրները․ ներկայացնում է փորձագետը



Այս պահին հիմնական ապատեղեկատվության աղբյուրները հետևյալն են. մեկը ադրբեջանցիների կողմից կոտրված հայաստանյան հաշիվներն են, ինչպես Facebook-ի պրոֆիլները, այնպես էլ էջերը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դրանք հիմա չեն կոտրվել, այլ ավելի վաղ:

«Մեծ հաշվով դա հիմա մեծ տարածում չի ստանում, որովհետև մարդիկ դարձել են զգուշավոր: Մյուսը փորձերն են օգտագործել անհայտ աղբյուրները: Օրինակ, ինչ-որ տելեգրամ ալիքներ կան, որ չգիտես տերն ով է, այդտեղ ինչ-որ բան տեղադրվում է, տարվում է մամուլ ու տարածվում է:

Մյուսը ձայնային հաղորդագրություններն են ֆեյսբուքի մեսինջերում, երբ մարդիկ շատ արագ իրար ուղարկում են: Ինչ անհեթեթություն ասես չի տարածվում: Կամ ասենք հաղորդագրություններ են տարածվում, թե էս ենք գրավել, էն ենք գրավել: Մարդկանց մոտ կեղծ ակնկալիքներ են ձևավորվում: Չեմ ասում, որ դա միայն ադրբեջանցիներն են անում, մեր մտավորականների ներուժն էլ քիչ չի արտադրելու անհեթեթություններ»,-ասաց նա՝ կոչ անելով «թարգել» ձայնային հաղորդագրություններ տարածելը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ