Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նիկոլի երեկվա հայտարարություններից հետո ՀՀ-ում բոլոր գործող գեներալները արդեն հանգիստ կարող են իրենց համազգեստները վարդագույն ներկել, աստղերի փոխարեն էլ թող մեխակներ դնեն. իրենք դրանից ավելիին ո'չ արժանի են, ո'չ էլ ընդունակ:
Իրական գործող գեներալները այս հարցը պետք է նոյեմբերի 10-ին լուծեին, չկարողանալուց հետո էլ գոնե հեռանային համակարգից, այլ ոչ թե մի բան էլ պատվի առնեին...
Եվ առհասարակ պատվի առնելու համար նախ պետք է պատիվ ունենալ:
Հայաստանում ո'չ Ոստիկանություն կա, ո'չ ԱԱԾ, ո'չ էլ բանակի իրական գործող գեներալ:
Երբ էլ սա հեռանա, նոյեմբերի 9-ից հետո գործող գեներալները պետք է զրկվեն իրենց բոլոր կոչումներից ու պարգևներից ու հանցավոր անգործության համար մեկնեն քրեակատարողական հիմնարկներում երկարատև հանգստի:
Ցտեսություն
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը