Անդրադառնալով Փաշինյանի վերջին հայտարարություններին ու ելույթին, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշեց, որ այնտեղ զարհուրելի տողեր կային։
«Սա էլ էր տեխնոլոգիա․ իբր ներողություն է խնդրում, իբրև պատերազմից 4 օր հետո է իմացել, որ սաղավարտներ չկան, բայց Գերագույն գլխավոր հրամանատար լինելու համար գոնե այդ էլեմենտար բաները պետք է իմանալ։ Այս իրավիճակից կարելի է դուրս գալ նոր արցախյան շարժումով, որը պետք է սկսվի հենց Արցախում, եթե այնտեղ չլինի ընդվզում, հստակ ձևակերպված պահանջներ, չի նշանակում, որ այստեղ ոչինչ չպետք է արվի։ Եթե Արցախից սկսվի շարժումը համոզված եմ , որ կլինի անգամ Սփյուռքից լուրջ աջակցություն»,- հրավիրված ասուլիսի ժամանակ նման տեսակետ արտահայտեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը