Եթե Արտաքին գործերի նախարարությունում մի քիչ տրամաբանություն կա և անմեղսունակությամբ չեն տառապում, մի հարց տամ՝ թող ճշտեն, ի վերջո, էդ ավելի քան 20 մարդու անուն, ազգանուն, ծննդյան թիվն ինչպե՞ս է հայտնվել ռուս խաղաղապահների մոտ: Ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:
«Ինչ-որ մեկն ուղարկել է, չէ՞: Ես դավադրությունների վերսիաներից դուրս եմ գալիս, շատ պարզ տրամաբանություն՝ նրանք ներկայացել են թղթով և ասել, որ դուք չպետք է մտնեք Արցախ: Էդ ռուս խաղաղապահներին ո՞վ է փոխանցել, երկու տարբերակ կա՝ կամ Հայաստանում կա ինչ-որ պետական կառույց, և նա է փոխանցել, կամ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածություն շրջանակում փոխանցվել է»:
Ավելին՝ տեսանյութով:՝
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը