12 04 2022

Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմության աշխատավարձը կտրել․ ընդիմադիրները մեկնեցին Արցախ

Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմության աշխատավարձը կտրել․ ընդիմադիրները մեկնեցին Արցախ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ անհարգելի են համարելու ընդդիմադիր պատգամավորների՝ Արցախ մեկնելու համար բացակայությունները։

«ԱԺ աշխատակազմի հետ կքննարկենք այս բացակայությունները ոչ հարգելի ճանաչելու հարցը»,-ասաց ԱԺ նախագահը։

Սիմոնյանի խոսքով, ԱԺ-ի այս քառօրյայում կարևոր հարցեր կան, ինչպիսիք են Կառավարության հետ հարցուպատասխանը, վարչապետի և կառավարության զեկույցը։

Սիմոնյանն ասում է՝ նիստերի բոյկոտը ապացույցն է ընդդիմության անգործության։

Հիշեցնենք, խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին ու քվեարկություններին, և մեկնելու են Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր։

Սեյրան Օհանյանն ու ընդդիմադիր մյուս պատգամավորները Արցախի դրոշներ տեղադրեցին սեղաններին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ