09 04 2022

Այսօր Փաշինյանը կերազեր, որ մադրիդյան սկզբունքների գոնե 50 տոկոսն առաջարկվեր իրեն. zham.am

Այսօր Փաշինյանը կերազեր, որ մադրիդյան սկզբունքների գոնե 50 տոկոսն առաջարկվեր իրեն. zham.am

zham.am-ը գրում է․

Շատերը նկատեցին, որ ապրիլի 6-ի Միշելի հայտարարության մեջ չկային ոչ միայն Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին որևէ դրույթ, այլև խոսք չհնչեց նաև Մինսկի խմբի հետագա գործնեության մասին: Ստացվեց այնպես, որ Բրյուսելում արձանագրվեցին այն կետերը, որոնք ներկայացված Էին բացառապես Ադրբեջանի կողմից: Միակ կետը, որից փորձում է այսօր կառչել Փաշինյանը, դա այն դրույթներն են, թե բացի վերը նշած ադրբեջանական օրակարգում ընդգրկված դրույթներից, կարող են քննարկվել նաև այլ հարցեր:

Հենց այդ «այլ հարցերի» դրույթից էլ փորձելու են կառչել Փաշինյանի թիմակիցները, որպեսզի հայ հանրության առջև կոծկեն իրենց լիակատար տապալումը Արցախի հարցի վերաբերյալ:

Բրյուսելի այդ «բացը» երեկ փորձեց լրացնել Արարատ Միրզոյանը Լավրովի հետ հանդիպման ընթացքում, ակայն այստեղ էլ հայկական կողմին  սպասվում էր  հիասթափություն:

Լավրովը, գրեթե բառացիորեն հայտարարեց, որ Մինսկի խմբի գործնեությունը դադարել է գոյություն ունենալ, մեղադրելով դրա մեջ ամերիկացիներին և ֆրանսիացիներին: Մինչդեռ Միրզոյանը փորձեց հակադարձել Ռուսաստանի ԱԳ նախարարին, նշելով, թե իբրև ինքը ունի ազդակներ այն մասին, որ այդ կառույցի գործնեությունը դեռ իր մահկանացուն չի կնքել:

Սա կոչվում է «փրփուրներից կախվելու» քաղաքականություն: Քանզի հայկական կողմը Մինսկի խմբին այլընտրանք չի տեսնում: Իսկ վերջինս փաստացի այլևս գոյություն չունի, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ամերիկացիներն ու եվրոպացիները արդեն բացահայտ նշում են, որ Պուտինը կանգնելու է Գաագայի դատարանի առջև, իսկ ռուսները, ԱՄՆ-ում դեսպան Անտոնովի շուրթերով հայտարարում է, որ 3-րդ համաշխարհային պատերազմը անհավանական չէ, քանզի մեծ է, որ Ուկրաինայում բախվեն իրար Ռուսաստանն ու ԱՄՆ-ն:

Մինչդեռ   միայն Մինսկի  խմբի կողմից էր նախկինում առաջարկել առաջարկություններ, որտեղ հստակորեն միշտ ամրագրված էին Արցախի ինքնորոշման սկզբունքի կիրառման անհրաժեշտությունը:

Այդ նույն խմբի կողմից ժամանակին առաջարկվեցին հանրահայտ մադրիդյան սկզբունքները, որը 15 տարի ծախրանքի էր ենթարկում Փաշինյանն և նրա թիմակիցները:

Այսօր Փաշինյանը կերազեր, որ  մադրիդյան սկզբունքների գոնե 50 տոկոսն առաջարկվեր իրեն: Բայց ավաղ այսօր նա և իր ընկերները, որոնք ցանկացած բանակցային գործընթացը սկսել են իրենց «զրոյական կետից», հայտնվել են Հայաստանի ու Արցախի  անկման իրական զրոյական կետում, որից դուրս գալը շատ դժվար կլինի, իսկ  Փաշինյանի և իր թիմի համար  կլինի  առավել ևս անհնարին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ