Ապրիլի 19-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը խոսել է Մադրիդյան սկզբունքների մասին և ասել, որ Մադրիդյան սկզբունքների ընդունմամբ Արցախը ճանաչվել է Ադրբեջնի մաս, սակայն այդ մասին չի ասվել ժողովդրին։
Սրան ի պատասխան ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել տեսաուղերձով։
«Անկեղծորեն, չէի ուզենա սրա վրա ժամանակ անցկացնել, բայց ստիպված եմ անել։ Ամփոփ ասեմ․ այդ փաստաթուղթն ասում է Նիկոլ Փաշինյանի ասածի ճիշտ հակառակը։
Մարդիդյան փաստաթուղթը համանախագահների կողմից ներկայացվելով և Ադրբեջանի կողմից ընդունվելով, փաստորեն նրանք ճանաչում են, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս չէ, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ճակատագրի մասին պետք է որոշի հանրաքվերով։ Ես իրոք չեմ հասկանում Փաշինյանի դատողությունը։ Գուցե նրան պետք է հարց տալ, թե նույն տրամաբանությունից ելնելով ինչո՞ւ է ինքն այսօր ուզում խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որի հիմքում լինելու է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը