08 04 2022

Վանաձորում իրար «Էդմոն Մարուքյան» անվանելու համար մեծ վեճ է ծագել երիտասարդների միջև․ Politik.am

Վանաձորում իրար «Էդմոն Մարուքյան» անվանելու համար մեծ վեճ է ծագել երիտասարդների միջև․ Politik.am

Politik.am-ը գրում է․ Ինչպես տեղեկացնում են Վանաձորի մեր աղբյուրները, օրերս մեծ վեճ է եղել քաղաքում, որը կարելի է նաև քաղաքական կյանքի ցավալի հետևանքը համարել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ քաղաքում իրար հետ վեճ ունեցող երիտասարդները միմյանց անվանել են «Էդմոն Մարուքյան», որից հետո մեծ քաշքշուկ է սկսել։ Իրավիճակն այնքան է բարդացել, որ կողմերը ստիպված են եղել դիմել քաղաքում մեծ հարգանք վայելող անձանց, որոնց միջնորդությամբ էլ հարթվել է կոնֆլիկտը, բայց միայն այն բանից հետո, երբ դիմացինին «Էդմոն Մարուքյան» անվանած կողմը ներողություն է խնդրել։

Սա ըստ էության զավեշտ է և մյուս կողմից էլ կարծես ամենաօբյեկտիվ գնահատական է Նիկոլ Փաշինյանին «ազգակործան պատուհաս» համարող, իսկ հետո նույն Փաշինյանի ձեռքից դեսպանի պաշտոն վերցրած Էդմոն Մարուքյանի գործունեությանը։ Շատերը պարզապես չեն ուզում որևէ մեկի կողմից նույնացվել Էդմոն Մարուքյանի հետ։

Հ․Գ․ Հատկապես այս միջադեպից հետո, կարծում ենք, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը բոլոր լեգիտիմ հիմքերն ունի իրեն Էդմոն Մարուքյանի հետ համեմատողներին դատի տալու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ