Ես համաձայն եմ նրա հետ, ինչ ասվեց, բայց ավելի շատ բան ես չգիտեմ, գիտեմ այնքան, որքան՝ դուք: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածություններին:
Ինչ վերաբերում է հարցին՝ դուք՝ որպես ՀՀ կառավարության անդամ կըմբոստանա՞ք, եթե ստորագրվի մի փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս, Քերոբյանը դժվարացավ պատասխանել, միայն ասաց. «Արդեն ձեր հարցին պատասխանեցի, մնացած ամեն ինչը իրադարձությունների զարգացումը ցույց կտա»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը