ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսեց Բրյուսել իր այցի մասին․
Նա հայտնեց, որ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներն ու այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ ու շփումներ:
Փաշինյանի խոսքով` խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացրած սկզբունքներն ու հարցերը պետք է իմի բերվեն ու բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն։
«Մենք այս գործընթացում էական ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունն ու պիտի շարունակենք աշխատել այդ ուղղությամբ», - նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը